Ատամների իմպլանտացիա
Ատամների իմպլանտացիան՝ ժամանակակից լուծում է կորցրած ատամների վերականգնման համար՝ օգտագործելով բարձրորակ տիտանե իմպլանտներ, որոնք լիակատար ինտեգրվում են ոսկորին։ Պրոցեդուրան ներառում է մի քանի փուլ՝ իմպլանտի տեղադրում, ապաքինում և ատամի վերականգնում՝ շապիկով, ինչը թույլ է տալիս վերականգնել ոչ միայն էսթետիկ տեսքը, այլ նաև ատամների շարքի ֆունկցիոնալությունը։ Մենք կիրառում ենք լավագույն տեխնոլոգիաներ և նյութեր, ինչը երաշխավորում է երկարաժամկետ և վստահելի արդյունք։ Իմպլանտացիայի շնորհիվ դուք կարող եք վերադառնալ սովորական կյանքին՝ գեղեցիկ և առողջ ժպիտով։

Իմպլանտացիայի առավելությունները՝
  • Իմպլանտները վերականգնում են ատամները՝ վերադարձնելով ժպիտի բնական տեսքը։
  • Դրանք ապահովեն և երկարատև, ծառայելով տասնամյակներ ճիշտ խնամքի դեպքում։
  • Իմպլանտները կանխում են ոսկրային հյուսվածքի ատրոֆիան՝ պահպանելով նրա ծավալը։
  • Իմպլանտների տեղադրման գործընթացը չի վնասում հարևան ատամները՝ պահպանելով նրանց առողջությունը։
  • Իմպլանտների տեղադրման գործընթացը ցավազուրկ է, իսկ հետվիրահատական շրջանը անցնում է առանց այտուցների և նվազագույն անհարմարությամբ։
Իմպլանտների հակացուցումները՝
Ատամների իմպլանտացիան՝ արդյունավետ մեթոդ է ատամների վերականգնման համար, սակայն այն ունի հակացուցումներ, երբ պրոցեդուրան անհնար է իրականացնել կամ պահանջում է հատուկ ուշադրություն։
  • Կօագուլոպատիա
    Արյան գոյացման խանգարումները, որոնք բարձրացնում են արյունահոսության և բարդությունների ռիսկը։
  • Անհատական անհանդուրժողականություն տեղային անզգայացնող միջոցների նկատմամբ։
    Ալերգիկ ռեակցիաներ՝ ցավազրկման համար օգտագործվող անեստետիկների նկատմամբ։
  • Աուտոիմուն հիվանդություններ
    Համակարգային հիվանդություններ, երբ իմունային համակարգը հարձակում է գործում մարմնի սեփական հյուսվածքների վրա, ինչն կարող է խոչընդոտել իմպլանտի ապաքինմանը և ինտեգրմանը։
  • Դեկոմպենսացվաց շաքարային դիաբետ
    Ածղաջրերի փոխանակման խանգարումներ, երբ արյան շաքարի մակարդակը չի վերահսկվում, ինչը կարող է դանդաղեցնել ապաքինման գործընթացը։
  • Օնկոհիվանդություններ
    Ակտիվ չարորակ ուռուցքներ, երբ ցանկացած վիրահատական միջամտություն կարող է վտանգավոր լինել։
  • Իմունային դեֆիցիտով պայմանավորված վիճակներ։
    Օրինակ, քիմիաթերապիայից հետո կամ ՄԻԱՎ վարակի դեպքում, երբ թույլ Իմունիտետը բարձրացնում է վարակային բարդությունների ռիսկը։
  • Հոգեկան վիճակ
    Վիճակներ, երբ հիվանդը չի կարող հետևել բժիշկի խորհուրդներին կամ խոչընդոտում է վիրահատության անցկացմանը։
© 2024 SmileByTigran
Հասցե
Քաղաք Երևան
փ. Սայաթ Նովա 21
Աշխ օրեր
  • Երկ, Երեք, Ուրբ 09:00-15:00
  • Չր, Հնգ, Շբ 15:00-20:00
Արագ հղումներ
  • Մեր մասին
  • Օնլայն գրանցում
  • Գնացուցակ
  • Կապ