Պրոֆեսիոնալ ատամների սպիտակեցում
Վերադարձեք ձեր ժպիտին ճերմակությունը՝ ապահով և արդյունավետ կերպով։ Մեր պրակտիկայում մենք օգտագործում ենք միայն հավաստագրված սպիտակեցման համակարգեր՝ Beyond Polus և Amazing White, որոնք չեն վնասում ատամի էմալը և ապահովում են ատամների սպիտակեցումը։
💎 Հարմարավետ պրոցեդուրա և ակնթարթային արդյունք – ձեր ժպիտը կդառնա նկատելիորեն ավելի ճերմակ արդեն առաջին իսկ սեանսից։ Վստահեք պրոֆեսիոնալներին և վայելեք շողացող ժպիտ՝ առանց ատամները վնասելու ։ ✨
Սպիտակեցման առավելությունները:
  • Էսթետիկա
    Մեր սպիտակեցումը անվտանգ է էմալի համար և ապահովում է տեսանելի արդյունք արդեն առաջին իսկ րոպեներից։
  • Երկարակեծություն:
    Սուրճի, թեյի և գունավոր ալկոհոլային խմիչքների չափավոր օգտագործման դեպքում սպիտակեցման արդյունքը կլինի առավել երկարատև։
  • Կոմֆորտ և անցավ
    Սպիտակեցման պրոցեդուրան տևում է 45-60 րոպե, լիովին անցավ և հարմարավետ է, ուղեկցվում է հաճելի երաժշտությամբ։
Ատամները սովորաբար լուսավորվում են 1–7 տոնով, սակայն արդյունքը միշտ անհատական է և կախված է ատամների հյուսվածքների առանձնահատկություններից։ Բոլոր ցուցումներին հետևելու և տնային սպիտակեցման հետ համադրելու դեպքում հնարավոր է հասնել առավելագույն արդյունքի, որը կարող է կազմել 7–10 տոն։
Տնային և կլինիկական (օֆիսային) սպիտակեցման տարբերությունը։
  • Տնային սպիտակեցում
    Տնային պայմաններում օգտագործվում են սպիտակեցնող գելեր անհատական կապաների մեջ։ Գործընթացը տեղի է ունենում աստիճանաբար, պահանջում է կանոնավոր կիրառություն մի քանի շաբաթվա ընթացքում։Այս մեթոդը հարմարավետ և խնայող է, հնարավորություն է տալիս պահպանել սպիտակեցման ազդեցությունը, սակայն արդյունքները կարող են լինել պակաս արտահայտված քան օֆիսային սպիտակեցումից։
  • Օֆիսային սպիտակեցում
    Տեղի է ունենում ատամնաբուժական սենյակում՝ մասնագետի հսկողության տակ, օգտագործելով ավելի հզոր նյութեր, որոնք ակտիվացվում են լազերների կամ լույսային դիոդային լամպերի միջոցով։ Էֆեկտը նկատելի դառնում է արդեն մեկ այցից կամ մի քանի կարճ պրոցեդուրայից հետո։ Այս մեթոդը ապահովում է խորը և կայուն սպիտակեցում, սակայն պահանջում է ավելի մեծ ֆինանսական և ժամանակային ներդրումներ, այդ թվում՝ նախապատրաստական պրոցեդուրաներ, ինչպես օրինակ՝ պրոֆեսիոնալ ատամների մաքրում։
© 2024 SmileByTigran
Հասցե
Քաղաք Երևան
փ. Սայաթ Նովա 21
Աշխ օրեր
  • Երկ, Երեք, Ուրբ 09:00-15:00
  • Չր, Հնգ, Շբ 15:00-20:00
Արագ հղումներ
  • Մեր մասին
  • Օնլայն գրանցում
  • Գնացուցակ
  • Կապ